Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Հարգելի գնորդներ,
«ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) Ազատություն 27/4 հասցեյում բնակարանների ձեռք բերման հետագա գործնթացը շարունակելու համար՝ գնորդների հետ պայմանագրեր կազմելու և կնքելու համար, հայտնում ենք, որ անհրաժեշտ է Ընկերության գործունեության հասցե՝ ք. Երևան, Ադոնցի 8, 170 տարածք ներկայացնել դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
- Գնորդների (համավարկառուների) քանակը և վերջիններիս անձնագրերի պատճենները (նույնականացման քարտի դեպքում նշել նաև հասցեն),
- Կանխավճարի վճարման անդորրագրի պատճենը (առնվազն 5 տոկոսի չափով, որը ներառում է մասնակցության 1 000 000 ՀՀ դրամ վճարը: Կանխավճարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հ/Հ 2474702376910250),
- Բնակարանը վերանորոգված կամ առանց վերանորոգման ձեռք բերելու մասին տեղեկություն՝ դիմումով: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կկազմվեն պայմանագրերը, կուղարկվեն գնորդներին, որից հետո կկազմակերպվի պայմանագրերի կնքումը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 098-555-814: